fbpx
Աշխարհ

Հունգարիան արգելք է դրել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարության վրա

Հունգարիան արգելք է դրել ՆԱՏՕ-ի դեսպանների՝ Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարության վրա։

Հունգարական կողմից հայտնում են, որ պատճառը այն է, որ փաստաթուղթը չի պարունակում քննադատություն Ուկրաինայի կրթության և լեզվի օրենքների մասին, որոնք, ըստ պաշտոնական Բուդապեշտի, խախտում են Ուկրաինայում բնակվող հունգարացի փոքրամասությունների իրավունքները։

Երկրում համոզված են, որ այդ օրենքները սահմանափակում են Ուկրաինայում բնակվող մոտ 125 հազար էթնիկ հունգարացիների՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը։

Ուկրաինայի պետական լեզվի մասին օրենքի համաձայն՝ երկրի բոլոր պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները, ծառայությունների ոլորտը, կրթական հաստատությունները և մեդիան պարտավոր են օգտագործել բացառապես ուկրաիներենը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ