fbpx
Ժամանց

Հունգարիան հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլ 2020-ին

Հունգարիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ» 2020 միջազգային երաժշտական մրցույթին: Այս մասին գրում է The Guardian-ը:

Նշվում է, որ երաժշտական մրցույթին մասնակցությունից հրաժարվելու պաշտոնական պատճառներ չկան, բայց այս որոշումը կարող է պայմանավորված լինել երկրի վարչապետի՝ «առաջին հերթին ընտանիք» քաղաքականությամբ, որն ուղղված է ավանդական արժեքների պահպանմանն ու երկրում ծնելիության աճին:

Չնայած Հունգարիան հրաժարվել է Եվրատեսիլին մասնակցելուց, սակայն երաժշտական մրցույթի ցուցադրությունը չի կասեցվի հունգարական հեռուստատեսությունում:Հունգարիայի հեռուստառադիոհաղորդումների պետական կազմակերպության (MTVA) ներկայացուցիչները պաշտոնական հայտարարության մեջ նշել են, որ պլանավորում են մրցույթին մասնակցելու փոխարեն զբաղվել հունգարացի փոփ-կատարողների ստեղծագործության առաջխաղացմամբ:

«Եվրատեսիլ» 2020 երգի մրցույթը այս տարի տեղի կունենա Ռոտերդամում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ