Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում են աշխատանքային նոր օրենսգրքի դեմ և վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը:
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան, մոտ 1000 մարդ հավաքվել է MTVA հանրային հեռուստատեսության շենքի շուրջ, իսկ խորհրդարանի ընդդիմադիր կուսակցության մի քանի պատգամավոր ներխուժել է շենք՝ փորձելով բարձրաձայնել բողոքողների պահանջները:
«Մենք ուզում ենք խոսել մամուլի ազատության մասին և հայտնի դարձնել «ստրկության օրենքի» դեմ բողոքող հազարավոր ցուցարարների պահանջները»,- ասել է Հունգարիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Բերտալան Տոտը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ընդդիմադիրները մեղադրել են MTVA-ին «վաճառված լինելու համար: Հեռուստաընկերության անվտանգության աշխատակիցները դուրս են հանել շենք ներսխուժած երկու ընդդիմադիր պատգամավորի: