ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ մայիսի 10-ին՝ ժամը 13:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող հատվածում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք:
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
- Շատիվանքի պարիսպը փլվել է․ քաղաքացին ահազանգում է
- Պատշգամբի ու աստիճանահարթակի փլվելու հետևանքով 3-ամյա երեխա է զոհվել․ ողբերգական դեպք Նոյեմբերյանում
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. հողաշերտը լցվել է Հրազդան գետը, ինչի հետևանքով գետը հունից դուրս է եկել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

