fbpx
Իրավական

Հունիսի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք,

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 6, յուրացման կամ վատնման 3, թմրամիջոցի հայտնաբերման և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դատարանից փախուստի փորձի, ծեծի, թմրանյութեր ձեռք բերելու կանոնները խախտելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, սպանության սպառնալիքի, սպառնալիքի ու զենքի հափշտակության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, բնակարանային գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և ահաբեկչության մասին սուտ հաղորդման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ