fbpx
Հասարակություն

Հունիսի 15-ից հուլիսի 10-ը Իսակովի պողոտայում երթևեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.

Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքի Իսակովի պողոտայի հ.11/1 հասցեում տեղակայվող նորակառույց «Ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն»-ի կարիքների համար ս.թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ պողոտայի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքները: Այդ ընթացքում տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ