fbpx
Իրավական

Հունիսի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 11,անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման 7, թմրամիջոցի հայտնաբերման 4, խուլիգանության 3, զենք-զինամթերքի առգրավման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, կաշառակերության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ծեծի, թրաֆիքինգի, ինքնասպանության հասցնելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել 1 անհետ կորած, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք, անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ