fbpx
Հասարակություն

Հունվարի 2-ը նույնպես կլինի ոչ աշխատանքային․ փոփոխություն օրենքի նախագծում

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2-րդ ընթերցմամբ հավանության արժանացրեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում նույնպես կատարվել են փոփոխություններ։

Ըստ այդ փոփոխության՝ ոչ աշխատանքային կլինի նաև հունվարի 2-ը։ Հիշեցնենք, որ մինչ այս նախատեսվում էր ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 6-ը։ Այսպիսով, ամանօրյա ոչ աշխատանքային օրերին կավելանա նաև հունվարի 2-ը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ փոփոխությունը կատարելիս իրենք հաշվի են առել բոլոր առաջարկները, այդ թվում՝ Մայր Աթոռի առաջարկը՝ ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ն ու 7-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ