Հունվարին լուսնի խավարումը և Երկրին ամենամոտ գտնվելը հիանալի տեսարան կառաջացնի:
Հունվարի լուսինը նաև անվանում են «գայլային»: Այդ ժամանակ մեր մոլորակի բնական արբանյակն առավել մոտ է գտնվում, որի պատճառով շատ մեծ է թվում: Գալիք տարում գերլուսինը, ի թիվս այլ բաների, բավականին չարագուշակ տեսք է ունենալու:
Բայց դա դեռ բոլորը չէ: Ինչքան լուսինն անցնի մեր մոլորակի ստվերի տակ, այնքան այն կարմիր երանգ է ձեռք բերելու՝ մթնոլորտում լույսի ցրման հետևանքով: Այսպիսով, մեզ սպասում է սուպեր համադրություն. արյունոտ գայլային լուսնի ամբողջական խավարում: Խավարումը լրիվ փուլում կտևի մեկ ժամ, իսկ ընդհանուրը՝ մոտ երեք ժամ:
Գրում է 1in.am-ը։