fbpx
Աշխարհ

Հունվարին Թուրքիայում աշխատանքային վատ պայմանները 155 բանվորի կյանք են խլել

Թուրքիայի «Բանվորների առողջության ու աշխատանքային անվտանգության խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարին երկրում 155 բանվոր է զոհվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Զոհված բանվորներից 10-ը երեխաներ են, 11-ը՝ կին, 19-ը՝ փախստական: Դեպքերից ոչ մեկը չի եղել հիվանդության պատճառով: Բանվորների մահվան դեպքերի ամենահաճախ հանդիպող պատճառներն են թունավորումներն ու խեղդվելը (21%), փլատակների տակ մնալը (16%), տրանսպորտային պատահարները (16%): 15 բանվոր էլ վառվել կամ խեղդվել է տաքանալու համար պատրաստված ինքնաշեն վառարաններ կամ այլ սարքեր գործի դնելու հետևանքով:

Զեկույցում տվյալներ են հաղորդվել նաև 2018-ին անչափահաս բանվորների մահացությունների մասին։ Նշվում է, որ այդ տարի երկրում հայտարարված է եղել անչափահաս բանվորների մահացությունների դեմ պայքար: Նշվում է, որ 2018-ի 11 ամիսների ընթացքում տարբեր պատահարների հետևանքով 66 անչափահաս բանվոր է մահացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ