fbpx
Քաղաքականություն
20:20 05/02/2020

Հուսամ` երբ ժամանակը գա չեք զարմանա, թե ինչ կանի ձեզ հետ ժողովուրդը. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Կոշիկների տիրակալն այսօր հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի անունից։ Չգիտեմ` Սերժը նրան այդ իրավունքը տվել էր, թե ոչ, բայց այդպիսի հարված ՀՀԿ-ին վաղուց ոչ ոք չէր հասցրել։ Վստահ եմ` եթե ՀՀԿ-ն իշխանության լիներ և սրանցից մեկը փորձեր այսօրինակ ոճով խոսել որևէ ընդդիմադիր գործչի հասցեին, ՀՀԿ-ի վերնախավը, իրար հերթ չտալով, կդատապարտեր կուսակցին։

Փոխվել են ժամանակները, և ոմանց թվում է, թե ծափերի ուղեկցությամբ արտասանված տկարամիտ ու պարզունակ տեքստերով Հայաստանում կարելի է շարունակել քաղաքականությամբ զբաղվել։

Բայց բուն ասելիքս սրա/սրանց մասին չէ։ Ասելիքս նրանց մասին է, ովքեր այսօր, այս պահին նստած չարախնդում, ուրախանում և անարձագանք են թողնում սրա ասածները։

Հուսամ` երբ ժամանակը գա չեք զարմանա, թե ինչ կանի ձեզ հետ ժողովուրդը»։

Կոշիկների տիրակալը այսօր հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի անունից։ Չգիտեմ Սերժը նրան այդ իրավունքը տվել էր, թե ոչ, բայց…

Gepostet von Arman Babajanyan am Dienstag, 4. Februar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ