fbpx
Սպորտ

Հուսամ, որ այդ ընկերական հանդիպումները ի վերջո կկայանան․Կամո Հովհաննիսյան

Արտերկրում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների առօրյան և կյանքը  ևս օրերին սահմանափակվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Ղազախական «Կայրաթում» հանդես եկող Կամո Հովհաննիսյանի հետ:

Կամո Հովհաննսիյանը ասել է․

«Առողջական վիճակս լավ է: Ներկա պահին տանն եմ, դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարզավիճակս նույնպես փորձում եմ պահպանել՝ տնային պայմաններում տարբեր վարժություններ կատարելով: Ամեն դեպքում կարոտում եմ խաղադաշտը, թիմային մարզումները, ֆուտբոլը: Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումը շատ սպասված էր ինձ համար, քանի որ հանդիպումը պետք է տեղի ունենար իմ ներկայիս ակումբի մարզադաշտում: Ցավում եմ, որ այս համաճարակի պատճառով ամբողջ աշխարհը, կարծես, կանգ է առել: Հուսամ, որ այդ ընկերական հանդիպումները ի վերջո կկայանան:

Ֆոտոլիստը հայտնել է, որ դեռ չեն հասցրել ծանոթանալ Խոակին Կապառոսի հետ։ Խոակին Կապառոսինը երկար տարիներ գլխավորել է իսպանական այնպիսի ուժեղ ակումբներ, ինչպիսիք են «Սևիլյան», «Ատլետիկ Բիլբաոն», «Դեպորտիվոն»: Հուսամ, որ նրա օգնությամբ վերջապես կկարողանանք ձեռք բերել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ