fbpx
Զինված Ուժեր

Տեղի է ունեցել հուշ ցերեկույթ՝ հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Օհանյանի 50-ամյակին

Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին:

Արարողությունը կատարվել է 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում

Նշվում է, որ փոխգնդապետի ընտանիքի անդամները, մարզային, քաղաքային իշխանության, հոգևոր դասի ներկայացուցիչները, մարտական ընկերներն ու զինվորականներն այցելել են հերոսի շիրիմին, կատարվել է հոգեհանգստի կարգ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է մեծ հայրենասերի, անփոխարինելի զինվորականի անցած մարտական ուղին ու հերոսական պայքարը, նրա անմնացորդ նվիրումը Հայրենիքին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ