Բրազիլացի հարձակվող Նեյմարը 2022 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Հարավային Կորեային հաղթելուց հետո (4:1) դիմել է Պելեին։
«Դժվար է հիմա խոսել Պելեի մասին, բայց մենք նրան ամենալավն ենք մաղթում և հուսով ենք, որ նա որքան հնարավոր է շուտ կառողջանա: Հուսով եմ՝ նա վայելեց մեր հաղթանակը»,- Նեյմարի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
Խաղից հետո Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները դուրս են բերել լեգենդար խաղացողի պատկերով պաստառ։ Պելեն հոսպիտալացվել է նոյեմբերի 30-ին։