fbpx
Աշխարհ

Հութիների կենտրոնի ուղղությամբ օդային հարվածներ են իրականացվել

Եմենում կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, մի շարք օդային հարվածներ է իրականացրել հութիների կենտրոնի ուղղությամբ: Ռմբակոծության հետևանքով հարյուրից ավելի մարդ է զոհվել:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնում են, որ գրոհների ուղղությունը եղել է ձերբակալվածների պահման վայրը՝ Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Դամար քաղաքը, որը ապստամբների կողմից գրավված Սանայի մայրաքաղաքի հարավում է: Համաձայն տվյալների՝ ավելի քան 40 վիրավոր հիվանդանոցներում է:

Շիական «Հութի» շարժումն ավելի վաղ հայտարարել էր առնվազն 60 զոհի և 50 վիրավորի մասին: Ըստ Եմենում այս շարժման կողմից ստեղծված «Առողջապահության նախարարության» ներկայացուցչիէ գրոհների պահին այդ տարածքում 170 բանտարկյալ է եղել:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, իր հերթին, նշում է, որ հարձակումներն իրականացվել են Դամար քաղաքում գտնվող «Հութի» շարժման ռազմական օբյեկտի ուղղությամբ, որն օգտագործվել է որպես անօդաչու թռչող սարքերի և հրթիռների պահեստ, և որ այդ հարձակումները «համահունչ են միջազգային մարդասիրական օրենսդրությանը», և կոալիցիան «միջոցներ է ձեռնարկել պաշտպանելու քաղաքացիական անձանց»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ