fbpx
Մշակույթ

Հույս ունեմ, որ թանգարանը իսկապես ֆիզիկապես մատչելի կդառնա բոլորի համար․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.

«Գյումրիում պատահաբար ինձ հանդիպեց Շիրազի թանգարանի տնօրենը և հրավիրեց իրենց մոտ, նշելով, որ մատչելի է: Բնականաբար սիրով ընդունեցի հրավերը: Աշխատակիցները հետաքրքիր տուր անցկացրեցին իմ և մյուս այցելուների համար: Թանգարանը լիքն էր մարդկանցով, հատկապես երեխաներով, բայց, ցավոք, մշակութային օջախն ադքան էլ մատչելի չէր: Միայն մուտքն էր հարմարեցված (հնարավորինս), բայց թե ինչպես պետք է սայլակով մարդը մտնելուց և շրջելուց հետո դուրս գա շենքից, չէին մտածել: Դրա փոխարեն աշխատակիցներն օգնում էին գրեթե ամեն սենյակ մտնելիս, ինչի համար շնորհակալ եմ: Հույս ունեմ, որ շատ շուտով թանգարանը իսկապես ֆիզիկապես մատչելի կդառնա բոլորի համար և մենք վերջապես կվերանայենք մատչելիության մասին մեր պատկերացումները, դրանք համապատասխանեցնելով վաղուց մշակված ստանդարտներին: Եվս մեկ անգամ շնորհակալություն: Էլի գուկամ»,-նշել է նա:

https://www.facebook.com/zara.batoyan/posts/10221788853730220

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ