fbpx
Աշխարհ

Հվ․ Կորեան առաջին տեղն է գրավել ՀՆԱ նոր մշակումներում արված ներդրումներով

Կորեայի Հանրապետությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել երկրի ՀՆԱ-ի նկատմամբ նոր մշակումների և հետազոտությունների բնագավառում արված ներդրումների բաժնով: Այդ մասին ապրիլի 30-ին հայտնել է գիտության և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը՝ հիմնվելով 2017 թվականի տվյալների վերլուծության վրա:

Ըստ գերատեսչության տվյալների` գիտահետազոտական և փորձնական-կոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) ինտենսիվության ցուցանիշը երկրում կազմել է 4,55 տոկոս: Ցուցակում նրան հաջորդում է Իսրայելը (4,54 տոկոս): 2000 թվականին հարավկորեական ցուցանիշը կազմել էր 2,18 տոկոս այն դեպքում, երբ Իսրայելի նշագիծը հավասարվել էր 3,94 տոկոսի:

Նշվում է, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միջին ցուցանիշը կազմել է 2,37 տոկոս, ինչը փոքր-ինչ բարձր է, քան 2016 թվականին: Դա բացատրվում է Կորեայի Հանրապետությունում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում համապատասխան ներդրումների ավելացմամբ:

Վարկանիշի երրորդ տեղն զբաղեցրել է Շվեյցարիան: Նրան հաջորդում են Շվեդիան, Ճապոնիան, Ավստրիան, Դանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և Ֆինլանդիան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ