Հվ․ Կորեայի օդուժը հեռացրել է ռուսական և չինական սահմանախախտ ինքնաթիռները

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

Հարավային Կորեայի օդուժի ինքնաթիռները երկու նախազգուշական կրակոց են արձակել այսօր երկրի օդային տարածք ներխուժած ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։

Մի չինական ռազմական օդանավ ևս խախտել է Հարավային Կորեայի օդային սահմանը։

Yonhap լրատվական գործակալությունը, հղում անելով ռազմական պաշտոնյաներին, հաղորդում է, որ հարավկորեական օդուժի F-15 և F-16 կործանիչները օդ են բարձրացել ռուսական ռազմական օդանավի կողմից Հարավային Կորեայի օդային սահմանը հատելուց հետո։ Քիչ անց ռուսական և չինական օդանավերը հեռացել են։

Հրապարակող՝

Ամենաթարմ