fbpx
ՏՏ

23:00 23/8/2019

Հվ․ Կորեայում Galaxy Note 10-ի վաճառքն առանց իրարանցման է սկսվել

Կորեայի Հանրապետությունում օգոստոսի 23-ին Samsung-ի Galaxy Note 10 նոր սմարթֆոնի վաճառքներն սկսվել են առանց իրարանցման: Դիլերների խանութներում հաճախորդների մեծ ներհոսք չի դիտվում: Այս մասին հաղորդում է TACC-ը:

Նման կենտրոններից մեկի տնօրեն Կիմ Ան Սանի խոսքով՝ նոր սմարօֆոնը ձեռք բերել ցանկացողների մեծամասնույթունը վաղօրոք են դար արել՝ օգտվելով նախապատվերի հնարավորությունից, և սմարթֆոնն արդեն ստացել են փոստով:

«Դրա նախապատվեր ձևակերպած հաճախորդներն ստացել են միացման զեղչ և նվերներ, այդ թվում՝ Galaxy Watch անսմարթ-ժամացույցներ:Նաև հնարավորույթուն է եղել նախորդ սերդնի Note 9 սմարթֆոնը շահավետ կերպով փոխարինել նոր մոդելով»,- ասել է նա:

Samsung Electronics ընկերությունն օգոստոսի 23-ին սկսել է իր Galaxy Note 10 նոր առաջատար սմարթֆոնի վաճառքներն աշխարհի 70 երկրում: Galaxy Note 10-ն օգոստոսի 23-ից հասանելի կլինի Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայում: Օգոստոսի 20-ին ընկերությունը տեղեկացրել էր, որ ավելի քան 1 մլն հարավկորեացիներ Galaxy Note 10-ի նախնական պատվեր են ձևակերպել:

«Հարավային Կորեայում Galaxy Note 10-ի նախնական պատվերների թիվը գերազանցել է 1 միլիոնը, իսկ դրանց ընդհանուր թվաքանակը հասել է 1,3 միլիոնի, ինչն արդեն կրկնակի ավելի է, քան նախորդ՝ Note 9 մոդելինը, որը թողարկվել է 2018 թվականին»,-նշվում է հաղորդագրության մեջ:

6,3 դյույմ էկրանով Note 10-ի արժեքը Հարավային Կորեայում կազմում է 1,2 մլն վոն (1025 դոլար), իսկ 6,8 դյույմ դիսփլեյով մոդելինը՝ 1,5 մլն վոն (1250 դոլար): Սա Samsung սմարթֆոնի երկրորդ մոդելն է, որն ապահովում է տվյալների արագ հաղորդման 5G նոր ստանդարտը: Երկրում դրանից օգտվում է արդեն ավելի քան 2 մլն բաժանորդ:

Վերեվ