fbpx
Աշխարհ

Հս․ Իռլանդիայում լրագրող է սպանվել

Հյուսիսային Իռլանդիայում կրակոցից լրագրող է սպանվել: Ամերիկյան Mediagazer-ի խմբագիր, 29-ամյա Լայրա Մաքքին սպանվել է այդտեղ տեղի ունեցող անկարգությունների թեժ պահին ատրճանակից բաց թողնված կրակոցից, հայտնում են այն լրատվամիջոցից, որտեղ նա աշխատել է:

Նրան հոսպիտալացրել էին, սակայն ավելի ուշ լրագրողը հիվանդանոցում մահացել է: Լրագրողի սպանությունն իրավապահները որակել են «ահաբեկչական գործողություն»:

Այժմ հետաքննություն է ընթանում՝ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ