fbpx
Աշխարհ

Հյուսիսային Կորեան ևս մի քանի հրթիռ է արձակել

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) մի քանի հրթիռ է գործարկել: Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը Հարավային Կորեայի ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի վրա հղումով:

Ըստ գերատեսչության՝ խոսքը հուլիսի 31-ի առավոտյան անհայտ արկերի արձակման մասին է: Դրանք արձակվել են Հարավային Համգյոն գավառի տարածքից, որը գտնվում է Հոդո թերակղզում:

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է գործակալությանը, որ Վաշինգտոնը տեղյակ է Հյուսիսային Կորեայի տարածքից հրթիռների արձակման մասին:

Արձակված հրթիռները չեն հասել Ճապոնիայի տարածքային ջրերին և բացառիկ տնտեսական գոտուն:

ԿԺԴՀ-ն հուլիսի 25-ին 2 հրթիռ էր արձակել Ճապոնական ծովում: Դրանք թռել են մոտ 430 կմ: Ըստ աղբյուրի ճապոնական կառավարությունում, խոսքը փոքր հեռահարության հրթիռների գործարկման մասին է: Նմանատիպ հրթիռներ Հյուսիսային Կորեան գործարկել էր նաև մայիսի սկզբին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ