Հյուսիսային Մակեդոնիան ակնկալում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ տարեվերջին

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Կառլոս Գոնը գրավի դիմաց ազատ կարձակվի

Հյուսիսային Մակեդոնիան ակնկալում է մինչև տարեվերջ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, հայտարարել է երկրի նախագահ Ստեվո Պենդարովսկին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Ակնկալում ենք, որ Եվրամիությունը հոկտեմբերին ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու ամսաթիվ կնշանակի: Սպասում ենք, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները մոտակա ամիսներին կվավերացնեն Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության մասին համաձայնագիրը»,- ասել է նա Սլովենիա այցի ընթացքում:

Նրան խնդրել են մեկնաբանել Սերբիայի և Կոսովոյի միջև հողերի փոխանակման մասին պոտենցիալ գործարքը: Նա անհամաձայնություն է հայտնել սահմանների ցանկացած փոփոխության հետ, որ կարող է տեղի ունենալ տարածաշրջանում։

«Սահմանները պետք է մնան այնտեղ, որտեղ կան: Ցանկացած փոփոխություն կարող է դոմինոյի էֆեկտ ստանալ, որը վնաս կհասցնի տարածաշրջանի երկրներին, այդ թվում նաև Հյուսիսային Մակեդոնիային»,- ասել է Պենդարովսկին՝ ավելացնելով, որ այն կարող է զինված հակամարտության հասնել:

Հրապարակող՝

Ամենաթարմ