fbpx
Հասարակություն

Հյուսիսային պողոտայում արհեստական տոնածառ է այրվել

Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում այրվում է «Ապաչի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող տոնածառը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 16:43-ին: Ամբողջությամբ այրվել է արհեստական տոնածառը (2-3 մ):

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ