Բրիտանական Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ԱՄՆ Ալյասկա նահանգի տրանսպորտի և հանրային ծառայությունների վարչության աշխատակիցներն ու սարքավորումներն արագորեն վերանորոգել նահանգում անցած ուրբաթ տեղի ունեցած 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով ավերված ճանապարհները:
Անքորիջ քաղաքում սարքավորումներն անդադար աշխատել են չորս օր՝ արդյունքում վերանորոգելով երկրաշարժից տուժած ավտոճանապարհների մեծ մասը:
ԱՄՆ Ալյասկա նահանգում տեղի է ունեցել 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Նահանգի ամենախոշոր՝ Անքորիջ քաղաքում, որի մոտ նկատվել էին ամենաուժեղ ցնցումները, ոստիկանությունն արգելափակել էր մի շարք ճանապարհներ և փողոցներ, վնասվել էին տներ: Երկրաշարժը լուրջ ավերածությունների պատճառ էր դարձել: