Սպորտ
11:36 24/11/2021

Հզոր տեսք ունեինք, միայն գոլն էր պակասում․ Չավին՝ Բենֆիկայի հետ խաղի մասին

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» չկարողացավ ռևանշի հասնել «Բենֆիկայի» նկատմամբ ու հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Ամփոփելով հանդիպումը, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին նշել է, որ «Բարսան» շատ հզոր տեսք ուներ ու միակ բանը, որ պակասում էր՝ գոլն էր։ Նրա խոսքով՝ եթե այդ գոլը խփեր թիմը, ապա ասելու էին, որ «Բարսելոնան» հիանալի խաղ անցկացրեց։

Չավին նշել է, որ իրենք շարունակում են դրական տրամադրված մնալ։

Իսպանացի մասնագետի խոսքերը փոխանցում է Marca-ն։

Նշենք, որ «Բարսան» վերջին տուրում մրցելու է «Բավարիայի» հետ ու ակումբին պարտադիր հաղթանակ է անհրաժեշտ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ