fbpx
Քաղաքականություն

Ի պաշտոնե ԱԱԾ ղեկավարը Հայաստանում վարչապետն է. Էմդոն Մարուքյանը Արգիշտի Քյարամյանի նշանակման մասին

«Ես Արգիշտի Քյարամյանին չեմ ճանաչում, չգիտեմ իր ունակությունները, բայց գիտեմ, որ ի պաշտոնե ԱԱԾ ղեկավարը Հայաստանում վարչապետն է»-, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց  նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուն:

«Սերժ Սարգսյանն այդպես է գրել Սահմանադրությունը Հրայր Թովմասյանի հետ: Ոստիկանապետն էլ է վարչապետը, հետևաբար, եթե ինքը որոշել է, որ այդ մարդուն էդտեղ նշանակի, ուրեմն  մի բան գիտի, ճիշտ է արել իր տեսանկյունից: Էդ մարդուն է վստահում, նշանակել է»-, ասաց Էդմոն Մարուքյանը: Նա նաև հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն առաջարկում էր ԱԱԾ և ոստիկանության տնօրենների պաշտոնները դարձնել քաղաքական:

Հիշեցնենք, որ Արգիշի Քյարամյանը երկու օր առաջ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, որից մեկ օր անց նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ