Էկո

Ի պաշտպանութուն կլիմայի գործադուլային շարժումը կտարածվի 156 երկրում

Հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 20-ից 27-ը 5,2 հազար կլիմայական գործադուլների կանցկացվեն աշխարհի 156 երկրում: Այս մասին գրել  է «Ի պաշտպանություն կլիմայի» գործադուլային շարժման հիմնադիր Գրետա Թունբերգը թվիթերյան իր էջում:

Շվեդ աշակերտուհի Թունբերգն անցյալ տարի դպրոցում ուսման փոխարեն սկսել է գնալ Շվեդիայի խորհրդարանի մոտ՝ կլիմայի փոփոխման դեմ պայքարի միջոցներն ուժեղացնելու՝ իշխանություններին ուղղված պահանջներով: Թունբերի նախաձեռնությունը վերածվել է ուրբաթօրյա կլիմայական գործադուլների միջազգային շարժման՝ FridaysForFuture-ի:

«Վաղը մենք կվերադառնանք գործադուլի: Գլոբալ կլիմայական գործադուլը տեղի կունենա սեպտեմբերի 20 – 27-ը՝ 5225 ակցիա 156 երկրում»,-ասված է հաղորդագրության մեջ:

FridaysForFuture-ի ենթադրությամբ՝ ամենաընդգրկուն ակցիաները տեղի կունենան ԱՄՆ-ում և Եվրոպայում: Կլիմայական գործադուլներն անցկացվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի առնչությամբ, որն աշխատանքը կսկսի սեպտեմբերի 23-ին: Գագաթնաժողովում երկրների ղեկավարները կքննարկեն գլոբալ տաքացման կանխման գործողությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ