fbpx
Խորհրդարան

Ի վերջո, օրենքը բոլորի համար է և օրենքի առաջ բոլորը հավասար են. Արարատ Միրզոյան

Հունիսի 17-ին Ազգային ժողովում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Լրագրողների այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ում միտում են տեսնում, որ Գագիկ Ծառուկյանին կանչում են հարցաքննության, Միրզոյանը պատասխանել է.

«Ես նման բան բացառում եմ: Բոլորովին համաձայն չեմ այդպիսի կարծիք հնչեցրած մարդկանց հետ: Ի՞նչ է նշանակում միտում, երբ նույն կերպ հրավիրում են նախկին նախագահներին, վարչապետին, բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց: Ի վերջո, օրենքը բոլորի համար է և օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ գործի շրջանակում իրավապահ մարմինն անհրաժեշտություն է գտնում հրավիրել՝ տեղեկություններով կիսվելու որևէ մարդու, անկախ զբաղեցրած պաշտոնից, այդ մարդը պարտավոր է գնալ և իր կարծիքը հայտնել: Խնդրում եմ այս թեման շատ չեփել, չէսկալացնել, որովհետև այնքան չկա, ինչքան հավանաբար խոսում ենք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ