Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է վերադարձը Շվեդիայի ազգային հավաքական։ Իբրահիմովիչը 4 տարի 9 ամսվա դադարից հետո դարձյալ խաղաց ազգային թիմում և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
«Նման էր Շվեդիայի հավաքականում նորամուտի հանդիպման, փշաքաղվել էի։ Նյարդայնացած չէի, հավաքված և մոտիվացված էի։ Ցավալի է, որ տրիբունաներում երկրպագուներ չկան, քանի որ նրանց հետ այլ մթնոլորտ է»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում շվեդները 1։0 հաշվով առավելության հասան Վրաստանի թիմի նկատմամբ։