fbpx
Սպորտ

15:05 9/10/2019

Իբրահիմովիչը կարծում է, որ դեռ կարող է խաղալ եվրոպական թոփ-առաջնությունում. Daily Mail

«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի բացառել, որ դեռ խաղալու է եվրոպական որևէ թոփ-առաջնությունում:

38-ամյա շվեդը կարծում է, որ մինչ օրս կարող է հաջողության հասնել եվրոպական առաջատար երկրների առաջնություններում: Իբրահիմովիչը «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում 46 խաղում խփել է 35 գնդակ:

Նրա պայմանագիրը MLS-ում ավարտվում է տարեվերջին։

«Կցանկանայի՞ կրկին խաղալ Ա Սերիայում։ O՜, այո, հարյուր տոկոս: Ես գիտեմ, որ դեռ կարող եմ խաղալ Իտալիայում և այլ երկրներում: Ես շատ ավելի լավ հանդես կգայի, քան հիմա այնտեղ խաղացող շատ ֆուտբոլիստներ: Իմ պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերին, չգիտեմ ՝ ինչ կլինի հետագայում», – Զլատանի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Զլատանը ժամանել է Շվեդիա, որտեղ Մալմյո քաղաքում բացվել է ֆուտբոլիստի արձանը:

Վերեվ