Սպորտ

Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել Էվերթոն

38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Էվերթոն»։

Սա կարող է տեղի ունենալ, եթե վերջերս «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ստանձնի «Էվերթոնի» ղեկը, ում անունը ակտիվորեն կապվում է անգլիական ակումբի հետ։ Football Italia-ի հաղորդմամբ՝ Անչելոտին կրկին ցանկանում է աշխատել Իբրահիմովիչի հետ։ Նրանք միասին աշխատել են ՊՍԺ-ում։

Ավելի վաղ խոսվում էր, որ շվեդ հարձակվողով հետաքրքրված են «Նապոլին», «Միլանը» և իտալական Սերիա C-ից՝ «Մոնցան»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ