«Լոս Անջելես Գելեքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում: Վերջինիս ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Նապոլին»: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Նշվում է, որ իտալական թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է այս լուրը: «Իհարկե, ուրախ կլինեի Իբրային տեղնել «Նապոլիում»: Մենք պատրաստ ենք պայմանագիր կնքել նրա հետ, սակայն ամերիկյան թիմը պետք է նվազեցնի տրանսֆերի գինը կամ այն զիջի բոլորովին անվճար: Բոլոր դեպքերում մեզ հետաքրքրում է նա»,- նշել է մարզիչը:
ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 22 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
