fbpx
Սպորտ

Իբրահիմովիչը ԼԱ Գելեքսիից հեռանալու մասին. տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է այն ասեկոսեները ՝ ըստ որի ինքը պատրաստվում է լքել ակումբը։

«Ես պայմանագիր ունեմ ակումբի հետ մինչև դեկտեմբերի 31-ը: Ես հարգում եմ իմ ակումբը և չեմ կարող ասել, թե ինչ է լինելու հետո: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Եվրոպա: Շվեդ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ֆիորենտինան»:

Զլատան Իբրահիմովիչը հանդես է գալիս «ԼԱ Գելեքսիի» կազմում 2018 թվականի մարտից: Մասնակցած 56 խաղում Զալտանը  52 գնդակ է հեղինակել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ