fbpx
Սպորտ

Իբրահիմովիչը վախենում է, որ նույնքան հաջողակ չի լինի, որքան՝ նախկինում․ Մալդինի

«Միլանի» մարզական տնօրեն Պաուլո Մալդինին, խոսելով «Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի իտալական Ա Սերիա վերադառնալու մասին, նշել է, որ Իբրահիմովիչը վախի պատճառով կարող է չվերադառնալ: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն:

Իբրահիմովիչն ավելի վաղ հայտնել էր, որ կցանկանար նորից խաղալ Իտալիայի առաջնությունում.

«Եթե Իբրահիմովիչը որոշի նորից խաղալ Ա Սերիայում, դա երազանքի վերադարձ կլինի շատ պատճառներով: Բայց, կարծում եմ, նա որոշակի վախ ունի Իտալիայի առաջնություն վերադառնալուց առաջ:

Նա վախենում է, որ նույնքան հաջողակ չի լինի, որքան՝ նախկինում:

Հիշում եմ՝ երբ Անչեոտին ինձ թողեց պահեստայինների նստարանին դերբիի ժամանակ, այդ պահին ես գիտակցեցի, որ այլևս չեմ խաղա այնպես, ինչպես նախկինում: Չգիտեմ՝ Իբրահիմովիչը կկարողանա՞ դա ընդունել, թե՞ ոչ»,- ասել է Մալդինին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ