fbpx
Սպորտ

Իբրահիմովիչը ցանկանում է մնալ Միլանում

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան մնալ իտալական նորաձևության մայրաքաղաքում, ասում է Corriere dello Sport-ը:

Հիշեցնենք, որ «Ռոսոներների» և Իբրահիմովիչի միջև գործող աշխատանքային պայմանագիրը ավարտվում է Ա Սերիայի վերջին տուրից անմիջապես հետո:

Ակումբի ղեկավարությունը պատրաստ չէ որոշում կայացնել հենց հիմա, ասել է աղբյուրը: «Միլանի» ղեկավարությունը ֆուտբոլիստին խնդրել է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը, այնուհետև վերսկսել բանակցային գործընթացը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Զլատանը անցկացրել է 10 հանդիպում, որոնց ընթացքում դարձել է 4 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ