Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կշարունակի հանդես գալ միլանյան ակումբում։
Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Նշվում է, որ ակումբ ու ֆուտբոլիստը կարողացել են համաձայնության հասնել։ Իբրահիմովիչը ևս մեկ մրցաշրջան հանդես կգա «Միլանում» ու դրա համար կվարձատրվի 4 միլիոն եվրոյով։
Ըստ աղբյուրի՝ 38-ամյա շվեդը ակումբի հետ պայմանագիր կկնքի մեկ տարով։
