fbpx
Աշխարհ

Իդլիբում Ասադի հաջողությունները անհանգստացրել են Թուրքիային

Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հաջողություններով ապառազմականացված գոտի հայտարարված Սիրիայի Իդլիբ նահանգում։ Թուրքիան 20 տանկից բաղկացած շարասյուն է ուղարկել Իդլիբ նահանգում գտնվող թուրքական դիտակետերի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Նշվում է, որ այդ զորաշարժը նպատակ ունի ավելի ամրապնդել թուրքական դիտակետերն Իդլիբում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։ Դրանից հետո Թուրքիան Ռուսաստանին մեղադրել էր Ասադի վրա անհրաժեշտ ճնշում չգործադրելու մեջ։ Ի պատասխան դրան, Ռուսաստանը հայտարարել էր, որ Թուրքիան նախապես չէր տեղեկացրել Իդլիբում իր քայլերի մասին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել նման դեպք։

Ավելի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակը քննարկելու համար իրենք սպասում են, որ ռուսական պատվիրակությունն այցելի Թուրքիա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ