fbpx
Աշխարհ

Իդլիբում պետք է լինի իրական հրադադար․ Սիրիայի հարցով ԱՄՆ ներկայացուցիչ

Ռուսները մերժեցին փոխզիջումային մեր բոլոր առաջարկները, նրանք ճնշում են գործադրում՝ ռազմական հաղթանակի նպատակով։ Այս մասին ասել է հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին CBS News-ին տված հարցազրույցում։

«Թուրքերը հիմա պնդում են, և մենք հարյուր տոկոսով աջակցում ենք նրանց, որ դա պետք է լինի իրական, մշտական հրադադար»,-ասել է Ջեֆրին։

Նա նշել է, որ Իդլիբում կողմերին անհրաժեշտ է հստակ սահման, որը ոչ ոք չի հատի։

Ջեֆրիի խոսքով՝ եթե Իդլիբում իրավիճակը վատթարանա, դա կհանգեցնի հումանիտար աղետի և վտանգավոր աշխարհառազմավարական էսկալացիայի։

«Ես չեմ կարծում, որ ռուսներն ու Ասադը կհաղթեն Իդլիբում։ Թուրքիայի չնահանջելու պատճառն այն է, որ նրանք կունենան 3 մլն նոր փախստական, ի լրումն 4 մլն փախստականների, որոնք արդեն ժամանել են Սիրիայից։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանա հաղթահարել այդ խնդիրը», – ասել է Ջեֆրին։

Երեկ՝ մարտի 5-ին, Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները սիրիական Իդլիբ նահանգում իրադարձությունների սրման ֆոնին։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ փաստաթուղթ։ Փաստաթուղթը ներառում է հետևյալ կետերը. ռազմական գործողությունների դադարեցում՝ սկսած մարտի 6-ի կեսգիշերից, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից 6 կմ երկարությամբ անվտանգության միջանցքի ստեղծում Սիրիայում և մարտի 15-ից համատեղ հերթապահություն М-4 մայրուղու երկայնքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ