fbpx
Սպորտ

Իգուաինն ու Դիբալան ամենայն հավանականությամբ, Յուվենտուսի հետ կերկարաձգեն պայմանագրերը

«Յուվենտուսի» հարձակվողներ Պաուլո Դիբալան և Գոնսալո Իգուայինն, ամենայն հավանականությամբ, կերկարաձգեն պայմանագրերն ակումբի հետ։

Կողմերը մոտ են համաձայնության գալուն։ Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը։

«Յուվենտուսի» ղեկավարությունը անցած ամառ պատրաստ էր բաժանվել այս ֆուտբոլիստներից, բայց այդ ժամանակից ի վեր իրավիճակը փոխվել է։ Իգուայինի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Կողմերը բանակցություններ են վարում այն մեկ մրցաշրջանով երկարաձգելու վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Դիբալային, ապա ակումբն ու ֆուտբոլիստը քննարկում են պայմանագիրը 2 տարով երկարաձգելու հարցը՝ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում Գոնսալոն ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում 8 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Պաուլոն 7 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Դիբալան 2015 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում», իսկ Իգուայինը՝ 2016-ից (անցած մրցաշրջանը Գոնսալոն վարձակալությամբ անցկացրեց «Միլանում» և Լոնդոնի «Չելսիում»)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ