fbpx
Սպորտ

«Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե «Մանչեսթեր Սիթին» «Լիվերպուլի» տեղում լիներ», – Գվարդիոլա

Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» հետ չեմպիոնական պայքարի մասին:

«Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե «Մանչեսթեր Սիթին» «Լիվերպուլի» տեղում լիներ: Մեզ մնում է մեկ բան՝ հաղթել մնացած խաղերում: Պետք է հաղթանակներ տոնենք և ավելի լավ խաղանք:

Այժմ պետք է վերլուծենք, թե որտեղ ենք սխալվել և ինչպես ավելի հաջող հանդես գանք: Շատ եմ խոսել «Լիվերպուլի» մասին, ամեն անգամ մամուլի ասուլիսների ժամանակ չպետք է խոսեմ այս թեմայով:

Ինչ վերաբերվում է նրան, որ այս մրցաշրջանում արդեն 100 գոլ ենք խփել, մենք ձգտում ենք ավելի շատ խփել: Կարևոր է, որ գոլերը տարբեր ֆուտբոլիստներ են խփում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 56 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 4 միավորով:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ