fbpx
Հասարակություն

15:50 19/7/2019

Իջևանում հանրային դեմքերը ստորագրահավաք են կազմակերպել՝ վերջին դեպքերի հետ կապված

Լրագրող Գագիկ Աղբալյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Իջևանի դեպքերին.

«Սա էլ մեր արձագանքը՝ Իջևանում տեղի ունեցածի վերաբերյալ։
Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ։

Տավուշի մարզի մի քանի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Իջևանի ավագանու անդամներ քննարկել են Իջևանում ստեղծված իրավիճակը և հանդես եկել հայտարարությամբ.

«Քննարկելով Իջևան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները՝ հայտարարում ենք.

– Անտառը ազգային հարստություն է, անտառի պահպանությունը` ազգային անվտանգության հարց: Ապօրինի անտառահատումները դատապարտելի են, և որևէ հանգամանք չի կարող դա արդարացնել:

– Հուլիսի 17-ի երեկոյան գրանցված բռնության դեպքերը համակարգային կոռուպցիայի արդյունք են: Նոր Հայաստանում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր այս կամ այն կերպ փոխկապակցված են անտառի հաշվին կայացած բիզնեսին և բիզնեսմեններին:

– Ոստիկանությանը կոչ ենք անում հետագայում նման դեպքերից խուսափելու համար առավելապես դիմել կանխարգելիչ գործողությունների, խուսափել բախումներից և բռնության փոխադարձ կիրառումից: Հնարավորինս բացառել գիշերային խուզարկությունները՝ հարգելով ընտանիքի հանգստի իրավունքը:

– Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնություն և ագրեսիա` որ կողմից էլ դա լինի: Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն ու հարցերը պետք է լուծվեն բացառապես օրինական և բանակցությունների ճանապարհով:

– Անտառների կառավարման գործող մոդելը ոչ միայն հնացած է, այլև արդեն ավելի քան 20 տարի չի արդարացնում իրեն: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետք է կարճ ժամանակում ներկայացնի կառավարման նոր և նորարարական մոդել, որը կերաշխավորի անտառի նկատմամբ ճնշումների բացառումը: Այս կառույցը պետք է մշակի առավել կենսունակ մեխանիզմներ` անտառկառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար:

– Ողջունում ենք Կառավարության և ընդհանրապես պետական որևէ մարմնի գործողություն` ուղղված ապօրինի անտառահատումներին, աջակցում այդ գործընթացներին: Նաև պարտադիր ենք համարում Դիլիջանում տեղակայված հսկիչ կետի գործունեությունը շուրջօրյա գրաֆիկով:

– Կարևոր ենք համարում այս փուլում իշխանությունների անվերապահ աջակցությունը փայտահատ խմբերի բանվորական անձնակազմին և նրանց ընտանիքներին առաջին հերթին սոցիալական առումով: Եվ փոխադարձ վստահություն և հարգանք ենք ակնկալում քաղաքացիների կողմից` դեպի պետական համակարգի ներկայացրած այլընտրանքային ճանապարհները:

Այս և նմանատիպ այլ խնդիրների, կնճռոտ հարցերի վերաբերյալ ակնկալում ենք հանրային մեծ համախմբում և ազատ կարծիքի արտահայտում: Հրամայականներից մեկը գիտակցումն է առ այն, որ մեր խնդիրների լուծումն օտարից չէ, որ պետք է սպասենք: Հանրային միասնության համար պետք է գործադրվեն մեծ ջանքեր»:

Ստորագրել են.

Արտակ Չիբուխչյան – գործարար
Վահագն Թամրազյան -քաղաքացի
Վարսիկ Ներկարարյան – քաղաքացի
Մերի Ավետիքյան – քաղաքացի
Գեղեցիկ Գուլակյան – «Պրոգրես» ՀԿ նախագահ
Վարդան Սարգսյան – Իջևանի ավագանու անդամ
Թաթուլ Աթաբեկյան – Իջևանի ավագանու անդամ
Խաչատուր Համզյան- Իջևանի ավագանու անդամ
Արման Մատինյան – Իջևանի ավագանու անդամ
Արփինե Երիցյան – «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ
Ֆլորա Խաչատրյան – «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ անդամ
Գուրգեն Համզյան – «Մաքուր քայլ» նախաձեռնության հիմնադիր
Գագիկ Աղբալյան – լրագրող»:

‼️Սա էլ մեր արձագանքը՝ Իջեւանում տեղի ունեցածի վերաբերյալ։ Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են…

Geplaatst door Gagik Aghbalyan op Vrijdag 19 juli 2019

Վերեվ