fbpx
Իրավական

Իջևանում տեղի ունեցած բախումներից տուժած 11 ոստիկան հիվանդանոցում է

Իջեւանում մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումից տուժած ոստիկանների թիվը հասել է 11-ի:

Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային եւ քթի վնասվածքով: «Հիվանդի մոտ հարվածնային ցնցում է»,- հավելեց գլխավոր բժիշկը:

«Մեզ մոտ տեղափոխվածները հիմնականում ոստիկաններ են քաղաքացիական անձինք, որպես այդպիսին չեն գալիս, փախչում են, որ պատվիրատուներին չմատնեն: Բնականաբար, որ գան գրանցվեն ոստիկանները գալու են ու հարցաքննեն դրա համար էլ խուսափում են, փախնում են տները»,-ասաց Վազգեն Մարգարյանը:

Իջեւան ԲԿ-ի գլխավոր բժիշկը նկատեց, որ վնասվածքները հիմնականում հեռվից շպրտած քարերի եւ փայտերի հարվածներ են:

Հիշեցնենք, որ մոտ կես ժամ առաջ բախում է տեղի ունեցել Իջեւան քաղաքի ճանապարհը փակող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները փորձել են ճնշել ցուցարարներին, որոնք էլ ընդդիմացել են եւ քարերով ծեծկռտուք սկսել:

Աղբյուրը՝ armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ