fbpx
Իրավական

Իջևանի ոստիկանները հայտնաբերել են 23 տարի հետախուզման մեջ գտնվողի

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 27-ին, ժամը 21.55-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու, որը 1996 թվականից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի՝ անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ