fbpx
Սպորտ

Իկարդիի և թիմակիցների հարաբերությունները խիստ լարված են. L’Equipe

«ՊՍԺ»-ի նորեկ Մաուրո Իկարդիի և թիմակիցների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցումը ադքան էլ հաջող ուղիով չի ընթանում։Այս մասին հաղորդում է L’Equipe-ն։

Իկարդիից զատ, Փարիզյան ակումբի կազմում են հանդես գալիս նաև երկու արգենտինացիներ՝ Անխել Դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը։ Սակայն նրանք նույնպես լավ հարաբերությունների մեջ չեն Իկարդիի հետ։

Լարված հարաբերությունների պատճառն այն է, որ Պարեդեսն ու Դի Մարիան մտերիմ հարաբերություններ ունեն Լիոնել Մեսսիի հետ։ Վերջինս չի կարողանում ներել Իկարդիին և մեղադրում է նրան իր ընկեր Մաքսի Լոպեսի և Իկարդիի ներկայիս կնոջ Վանդա Նարայի բաժանության մեջ:

Բացի այդ, Պարեդեսն ու Դի Մարիան մտերիմ են նաև Էդիսոն Կավանիի հետ, ով Իկարդիի գլխավոր մրցակիցն է հիմնական կազմում խաղալու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ