fbpx
Սպորտ

Իկարդի տեղափոխությունը Յուվենտուս քիչ հավանական է. Մարոտա

«Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան, անդրադառնալով թիմի հարձակվող Մաուրո Իկարդիի՝ «Յուվենտուս» տեղափոխությանը, ասել է, որ դա այս պահին քիչ հավանական է.

«Այս պահին ես բացառում եմ, որ Իկարդին կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: Դրա համար չկա ոչ մի նախապայման: Մենք չենք տեսնում նույնիսկ «Յուվենտուսի» շողքը: Սակայն պետք է նաև նշեմ, որ ֆուտբոլիստի ցանկությունն այս պահին առաջնային է յուրաքանչյուր հարցում»,- նշել է Մարոտան:

Հիշեցնենք, որ Իկարդիի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև «Նապոլին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ