Մաուրո Իկարդին ֆինանսական ավելի լավ պայմաններ կստանա ՊՍԺ տեղափոխությունից հետո: Այս մասին հաղորդում են իտալական լրատվամիջոցները:
Նշվում է, որ արգենտինացի ռմբարկուն 2 անգամ ավելի շատ աշխատավարձ կստանա ֆրանսիական ակումբում, քան «Ինտերում»: ՊՍԺ-ն պատրաստվում է վճարել նրան տարեկան 8 մլն եվրո՝ չհաշված 2 մլն բոնուսի տեսքով:
Հիշեցնենք, որ 26-ամյա խաղացողը իր նոր թիմում հանդես է գալու վարձակալական հիմունքներով: Իկարդին գործակցում է Nike ընկերության հետ:
