fbpx
Սպորտ

Իկարդին խոսել է ՊՍԺ-ի մասին

ՊՍԺ-ի նորեկ Մաուրո Իկարդին խոսել է ակումբ տեղափոխվելու մասին։

«Շնորհակալ եմ ակումբին վստահության համար։ Առավելագույն ջանքեր կգործադրեմ, որպեսզի օգնեմ թիմին հնարավորինս առաջ գնալ բոլոր մրցաշարերում։ ՊՍԺ-ն միջազգային ֆուտբոլային ուժ է, որը վերջին տարիներին իր կազմում ընդգրկել է մեծագույն ֆուտբոլիստների:

Ակումբն այժմ մեծ հավակնություններ ունի, և ես վստահ եմ, որ այստեղ ամեն ինչ կա ավելիին հասնելու համար:
Անհամբերությամբ սպասում եմ «Պարկ դե Պրենս» ստադիոնում խաղալու հնարավորությանը, որը հայտնի է իր գեղեցկությամբ և կրքով», – ասել է Իկարդին։

Նշենք, որ ֆրանսիական ակումբը Իկարդիին վարձակալել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Հետագայում ՊՍԺ-ն կունենա ֆուտբոլիստին գնելու իրավունք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ