«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերան ԱՄՆ-ում շարունակելու հնարավորություն ունի:
Armsport-ը հաղորդում է, որ Կասիլյասի ծառայություններով հետաքրքրված է MLS-ի ակումբներից «Չիկագո Ֆայրը»: Հաղորդվում է, որ Կասիլյասի տեղափոխությունը շատ հավանական է, քանի որ 37-ամյա դարպասապահը տարաձայնություններ ունի «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուի հետ: