fbpx
Աշխարհ
01:00 20/03/2020

Իլհամ Ալիևը չի բացառել արտակարգ դրության հաստատումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել երկրում արտակարգ դրության հաստատումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

«Առայժմ հայտնի չէ, թե ինչի կհանգեցնի հիվանդությունը, հետևաբար, այս հիվանդության ժամանակ կկիրառվեն ամբողջովին նոր կանոններ: Թող բոլորն իմանան, բացառված չէ, որ ինչ-որ պահի կարող է հայտարարվել արտակարգ դրություն»,- ասել է Ալիևը Նովրուզի առթիվ կատարած ելույթում:

Երկրի ղեկավարը նաև նշել է, որ սոցիալական հեռավորությունը խախտողները կպատժվեն:
Նշենք, որԱդրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 34 դեպք, 10 մարդ ապաքինվել է, մահացել՝ 1-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ