fbpx
ՏՏ

Իլոն Մասկը կոչ է արել ջնջել Facebook-ը գաջեթներից

Միլիարդատեր Իլոն Մասկը միացել է #DeleteFacebook արշավի մասնակիցներին՝ արձագանքելով դրան Twitter-ի իր միկրոբլոգում և Facebook-ը «գարշանք» անվանել: Նա  կոչ է արել իր հետևորդներին ջնջել Facebook-ն իրենց գաջեթներից:

Մասկը կոչ է արել օգտատերերին ջնջել իրենց էջերը: Tesla-ի և SpaceX-ի սեփականատերն այդպես է արձագանքել ամերիկացի դերասան Սաշա Բարոն Քոենի գրառմանը, որը քննադատել էր սոցցանցը տեղեկատվությունը խիստ վերահսկողության տակ պահելու համար:

«Մենք թույլ չենք տալիս մեկ մարդուն միանձնյա վերահսկել 2,5 մլրդ մարդու համար նախատեսված ջուրը: Մենք թույլ չենք տալիս մեկ մարդուն վերահսկել 2,5 մլրդ մարդու էլեկտրականությունը: Ուրեմն ինչո՞ւ ենք թույլ տալիս մեկ անձին վերահսկել 2,5 մլրդ մարդու համար նախատեսված տեղեկատվությունը: Facebook-ը պետք է կառավարվի պետության, ոչ թե կայսեր կողմից»,-գրել էր Քոենը:

Facebook-ը 2004-ի փետրվարի 4-ին ստեղծել է Մարկ Ցուկերբերգը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ